Սկիզբը՝ այստեղ
Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածները Հայաստանին սպառնում է նաև մեր երկրի տարածքի կամ նրա մի մասի ռադիոակտիվ աղտոտվածությամբ: Խնդիրն այն է, որ Իրանում կան երկու տասնյակից ավելի միջուկային օբյեկտներ, որոնց մի մասի հրթիռա- ռմբային հարվածների դեպքում օդ բարձրացած ծխի, փոշու ռադիոակտիվ ամպը կարող է հասնել նաև Հայաստան, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Իրանի միջուկային օբյեկտներից որոշները մեր երկրից այնքան էլ հեռու չեն:
Իրանի միջուկային օբյեկտների հնարավոր ռմբակոծման կամ հրթիռակոծման հետևանքով ՀՀ տարածքի ռադիոակտիվ վարակման հարցը նախկին իշխանությունների օրոք քննարկվել է Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունում: Տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրադրության, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի հետ կապված զարգացումների նկատմամբ սահմանվել է համապատասխան մշտադիտարկում:
Այսպիսով կարող ենք ասել, որ նախկին իշխանությունների պաշտոնավարության շրջանում վերոնշյալ վտանգը գիտակցվում էր, մինչդեռ հիմա՝ Նիկոլ հայադավի իշխանության օրոք, կարելի է գրեթե վստահորեն ասել, որ ոչ:
ապա ՀՀ պետական սահմանից և Երևանից Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքների՝ ուղիղ գծով մոտավոր հեռավորությունները համապատասխանաբար սրանք են»:
Որպեսզի ընթերցողն ավելի ամբողջական պատկերացում կազմի վտանգի մասին, նշենք, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանի պետական սահմանից և Երևանից Իրանի միջուկային օբյեկտներ ունեցող քաղաքների մի մասի ուղիղ գծով հեռավորությունները (թվերից առաջինը՝ ՀՀ պետական սահմանից, երկրորդը՝ Երևանից). Բուշեր՝ 1183 կմ, 1376 կմ, Թավրիզ՝ 80 կմ, 281 կմ, Սահանդ՝ 135 կմ, 322 կմ, Բոնաբ (Գյուղատնտեսությունում ատոմային էներգիայի կիրառման հետազոտական կենտրոն)՝ 170 կմ, 342 կմ, Ղազվին՝ 436 կմ, 648 կմ, Չալուս՝ 513 կմ, 718 կմ, Քերեջ՝ 535 կմ, 745 կմ, Թեհրան՝ 573 կմ, 785 կմ, Էրակ՝ 613 կմ, 817 կմ, Պարչին՝ 611 կմ, 821 կմ, Նեքա՝ 663 կմ, 860 կմ, Ֆորդու՝ 658 կմ, 867 կմ, Նաթանզ՝ 780 կմ, 992 կմ, Սպահան՝ 844 կմ, 1053 կմ, Յազդի՝ 1065 կմ, 1276 կմ, Թաբաս՝ 1118 կմ, 1324 կմ, Ֆասա՝ 1295 կմ, 1501 կմ…
Հատկապես ավելի մեծ վտանգ է ներկայացնում Բուշերի ԱԷԿ-ին այնպիսի հարվածը, որը կարող է հանգեցնել Չեռնոբիլյան աղետից էլ ահավոր աղետի: Բայց արդյոք պատրա՞ստ են Իսրայելը և ԱՄՆ-ը գնալ այդ քայլին Իրանի համարժեք սպառնալիքից հետո…
Ինչպես հաղորդել է «The Telegraph»-ը, Արաբական Միացյալ Էմիրություններում Բարաքի ատոմակայանին Իրանի հարվածը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել։
«Իրանը հրապարակել է թիրախների նոր ցուցակը, որոնց թվում է Պարսից ծոցի ափին գտնվող Բարաքի ԱԷԿ-ը՝ Աբու Դաբիից 290 կմ հեռավորության վրա։ Ըստ հրապարակման, հետևանքները տարածաշրջանի համար կլինեն երկարաժամկետ:
Նման հարձակումից հետո ռադիոակտիվ աղտոտումը կարող է ազդել ոչ միայն բնակավայրերի, այլև Սաուդյան Արաբիայում, Իրաքում և Քուվեյթում կարևոր ենթակառուցվածքների վրա: Մի խոսքով՝ ռադիոակտիվ սպառնալիքը կախված է տարածաշրջանի գլխին:
Իզուր չէ, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պատրաստվում է Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացման վատագույն սցենարին՝ միջուկային աղետին։
«Politico» պարբերականի եվրոպական բյուրոյի հավաստմամբ, ԱՀԿ-ի՝ ՄԱԿ-ի այդ կառույցի պաշտոնյաները հետևում են Իրանի ատոմային օբյեկտների վրա ամերիկա-իսրայելական հարձակումների հետևանքներին և «զգոնություն են պահպանում» ցանկացած տեսակի միջուկային սպառնալիքի նկատմամբ: Այս մասին հայտնել է ԱՀԿ-ի Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանային տնօրեն Հանան Բալխին: ԱՀԿ-ում կարծում են, որ Մերձավոր Արևելքում Իրանի հետ ամերիկա-իսրայելական պատերազմի հետագա սրման դեպքում կարող է տեղի ունենալ «միջուկային միջադեպ»:
«Իրադարձությունների զարգացման վատագույն սցենարը միջուկային միջադեպն է։ Դա մեզ ամենից շատ է անհանգստացնում։ Որքան էլ մենք պատրաստվենք, ոչինչ չի կարող կանխել հնարավոր վնասը… և դրա հետևանքները կզգացվեն տասնամյակներ շարունակ»,- ասել է Հանան Բալխին:
Չնայած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր «վերացնել անխուսափելի միջուկային սպառնալիքը», որն, իբր, բխում է Թեհրանից, ԱՄՆ-ն ու Իսրայելը, ինչպես հիշեցնում է «Politico»-ն, բազմիցս հարձակվել են Իրանի տարածքում միջուկային օբյեկտների վրա անցյալ տարվա հունիսին 12-օրյա հակամարտության ընթացքում և ներկայիս պատերազմի ժամանակ: Համաձայն պարբերականի հրապարակման, Իսրայելը և ԱՄԷ-ն իրանական հրթիռների հասանելիության սահմաններում ունեն նաև միջուկային օբյեկտներ, թեև դրանց վրա հարձակումների մասին տեղեկություններ առայժմ չեն ստացվել:
Բացի այդ, ըստ «Politico»-ի, Իսրայելն ունի միջուկային զենքի զգալի զինանոց, և որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ արդեն սկսել են մտածել միջուկային մարտագլխիկների օգտագործման մասին։
Արհեստական ինտելեկտի հարցերով Թրամփի խորհրդական Դևիդ Սաքսը հայտարարել է, որ իրեն անհանգստացնում է «Իսրայելի կողմից պատերազմի սրումը, որը դիտարկում է միջուկային զենք կիրառելու հնարավորությունը»:
Այժմ ԱՀԿ-ն իր աշխատակիցների համար թարմացնում է տեղեկատվությունն այն մասին, թե ինչպես արձագանքել միջուկային միջադեպի դեպքում, ներառյալ առաջարկություններն այն միջոցառումների վերաբերյալ, որոնք կառավարությունները և քաղաքացիները պետք է ձեռնարկեն իրենց պաշտպանելու համար:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Իրանում խաղաղ ատոմային օբյեկտների վրա չդադարող հարձակումների կապակցությամբ մարտի 28-ին հանդես է եկել հետևյալ մեկնաբանությամբ .
«Ագրեսորները շարունակում են բարձրացնել խաղադրույքները Մերձավոր Արևելքում իրենց պատերազմում՝ չնայած դրա հետ կապված բոլոր ռիսկերին, ներառյալ լայնածավալ ռադիոակտիվ աղտոտման վտանգը: Մարտի 27-ին Իրանի վրա հարձակված պետությունների կողմից թիրախավորված հարվածներ են հասցվել Խոնդաբայի ծանր ջրային համալիրին և Արդականում ուրանի հանքաքարի խտանյութի արտադրության գործարանին։ Դրանից գրեթե անմիջապես հետո սկսեցին հաղորդագրություններ գալ «Բուշեր» ատոմակայանի շրջանում նոր հարվածների մասին:
Այս հարձակումներն արժանի են միանշանակ և վճռական դատապարտման ողջ համաշխարհային հանրության կողմից։ Շարունակվում են միջազգային իրավունքի աղաղակող խախտումները, և նրանք, ովքեր պատասխանատու են նման կամայականությունների համար, պետք է դա հասկանան։
Սպառնալիքի լրջության մասին, որն Իրանի հակառակորդները փորձում են անտեսել կամ նույնիսկ հերքել, պարտավոր է ավելի հստակ արտահայտվել ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարությունը։
Հուսով ենք, որ իրանական իշխանություններից օպերատիվ կերպով ստանալով օբյեկտիվ տեղեկատվություն այն մասին, թե ինչ է կատարվում անմիջականորեն տեղում, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կկարողանա անհապաղ և հստակ փոխանցել ագրեսորներին մի պարզ միտք. «ժամանակն է, որ դուք կանգ առնեք: Դուք արդեն հատել եք սահմանը, բայց դուք հնարավորություն ունեք ավելի մեծ ոճրագործություններ չկատարել, չբազմապատկել անմեղ զոհերի թիվը և ողբերգությունը չհասցնել գլոբալ աղետի մասշտաբների»:
Իրավիճակի դրամատիզմը խորանում է նրանով, որ Իրանում խաղաղ ատոմային օբյեկտների վրա հարձակվող պետություններն իրենց գործողություններով պարզապես խախտում են միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը, ՄԱԳԱՏԷ-ի ստուգողական մեխանիզմները, միջուկային և ֆիզիկական անվտանգության ոլորտի կոնվենցիաները, ինչպես նաև գործակալության պրոֆիլային նորմերը: Միջազգային մակարդակով մանրակրկիտ ճշտված և համաձայնեցված որոշումները նրանց կողմից լուրջ չեն ընդունվում և ցանկացած պահի կարող են մերժվել՝ ի շահ իրենց եսասիրական շահերի և աշխարհաքաղաքական կոնյունկտուրայի։
Խստորեն դատապարտում ենք այս կործանարար ընթացքը։ Նրանք, ովքեր վարում են այն, պետք է անհապաղ կանգ առնեն»։
Հիշենք, որ մարտի 27-ին Իրանի ատոմային Էներիայի կազմակերպությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել էին Էրդեկանի դեղին կեկի (ուրանի խտանյութ) արտադրության համալիրի և Հոնդաբայի ծանր ջրի արտադրության համալիրի վրա: Ժամեր անց զինվորականները ևս մեկ հարված են հասցրել «Բուշեր» ատոմակայանին։ Հարձակումից հետո ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը երկրներին զսպվածության կոչ է արել՝ «միջուկային վթարի վտանգից խուսափելու համար»:
ԱրթուրՀովհաննիսյան
Տեսանյութերն այստեղ՝
https://www.facebook.com/yerkir.am/videos/731677636060797/
https://www.facebook.com/reel/1544326013788296